ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հույսը ընչաքաղց և անգիտակից զանգվածն է մնացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մեր հանրության չքավոր և անգիտակից զանգվածները։ Ուստի պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան անխնա շահագործում է այդ մարդկանց ամենացածր բնազդները։ Քաղաքական բովանդակություն ստեղծելու փոխարեն փաշինյանական քարոզչամեքենան տարածում է հայհոյանքներ, զրպարտություններ ու անգամ․․․ տարատեսակ շառլատանների, աստղաբանների հորդորներ։ Վերջինն ընդհանրապես նոնսենս է, քաղաքական իշխանությունը իր հակառակորդների դեմ պայքարում է էզոթերիկ կանխատեսումներով, ու հանրության ստորին խավին համոզում, թե Նիկոլ Փաշինյանին չընտրելու դեպքում Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա։ Այժմ, երբ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես գիտակցել է մտավոր դաշտում անհուսորեն պարտվում է, այլ՝ ավելի խելացի տարբերակներ չի կարողանում գտնել։

Փաշինյանը պարտվում է նաև հնարավոր բոլոր բանավեճերում, որ կազմակերպում են Հանրային հեռուստաընկերությունն ու այլ ԶԼՄ-ներ։ Չկա գեթ մեկ բանավեճ, որտեղ մրցակիցները վարչապետի պաշտոնակատարի կողմնակիցներին խայտառակ չանեն, հստակ ու փաստարկված մեղադրանքներ չհասցեագրեն, իշխանության թերացումները չմատնանշեն։ Մինչդեռ 2018 թվականին «հեղափոխական» թիմը հաճելի տպավորություն էր թողնում։ Բանն այն է, որ այդ թիմի մի գիտակից մասը հեռացավ Փաշինյանի կողքից՝ չցանկանալով կիսել պարտության և ձախողումների մեղքը, իսկ մնացածներն էլ խղճուկ տեսք ունեն և չեն կարողանում հակադարձել ընդդիմախոսներին։ Դե որովհետև, երեք տարում իշխանությունն այն վիճակին է հասցրել երկիրը, որ իշխանավորներն առանձնապես գլուխ գովալու բան էլ չունեն։ Ուստի հայտնվում են ողբալի վիճակում։

Վարդան Սողոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular