ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ամենաերիտասարդ իշխանությունն ընդամենը երեք տարում հաջողացրեց դառնալ Հայաստանի գիտակից երիտասարդության աչքի գրողը։ 2018 թվականի հեղափոխության շարժիչ ուժն այսօր ընդհանրապես աչքով աչք չունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ և իր ապագան նրա հետ չի կարող կապել։ Եթե հանրության մեջ կա մի զանգված, որը դեռ կուրորեն շարունակում է վստահել Փաշինյանին, դա հաստատապես երիտասարդությունը չէ։ Այսօր երիտասարդության շրջանում թրենդային է դարձել Փաշինյանին ընդդիմադիր լինելը, իսկ նրան աջակցելն արդեն ամոթ է ընկալվում։ Որևէ իրեն հարգող երիտասարդ չի կարող ընտրել Փաշինյանին, ում կուսակցության նախկին երիտասարդ գործիչներն իրենք ևս նպաստում են «Քաղաքացիական պայմանագրի» ու նրա առաջնորդի նկատմամբ ժողովրդի արհամարհանքին և ատելությանը։

Գաղտնիք չէ, որ երիտասարդությունը ցանկացած երկրում ամենաառաջադեմ, կրթված ու գիտակից զանգվածն է, ո՞ր երիտասարդը կկարողանա աջակցել Փաշինյանին՝ լսելով, օրինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։ Փորձելով սվաղել իր կուսակցապետի լպիրշ հայհոյանքը՝ Նազարյանն ասել էր․

«Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»։

Շատ ավելի ընդունելի կլիներ, որ նախկին բնապահպան-իրավապաշտպանը դատապարտեր իր կուսակցապետի հայհոյանքը և ներողություն խնդրեր հանրությունից Փաշինյանի փոխարեն։ Փոխարենը, Լենա Նազարյանը նախընտրեց մեկ մանդատի համար սոցցանցերում ծաղրի առարկա դառնալ։ Երիտասարդությունը նաև ըմբոստ է լինում իսկ որևէ ըմբոստ և ազատատենչ երիտասարդ չի կարող ըմբռնումով մոտենալ հատուկ ծառայությունների ինֆորմատոր դարձած փաշինյանականներին։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ երեկ վերջապես հաստատել էր Միքայել Մինասյանի տեղեկությունը, թե 2007թ․ փաստաթուղթ է ստորագրել և դարձել ԱԱԾ տեղեկատուն։ Հայ երիտասարդությունն ունի մի քանի բացահայտված օրինակներ, թե ինչպես են մարդիկ հրաժարվել դառնալ ԱԱԾ ինֆորմատորը սեփական երկրի ներսում։ Հպարտություն է, երբ մարդը ԱԱԾ աշխատակից է և պայքարում է արտաքին թշնամիների դեմ։ Այդ մարդիկ գործակալներ են, բայց հանրության մեջ հայտնի մեկ այլ տերմին կա, որով բնութագրում են կուսակիցների, ընկերների, գործընկերների դեմ տեղեկություններ հավաքողներին և հատուկ ծառայություններին փոխանցողներին՝ «ստուկաչ»։ Չնայած, եթե Փաշինյանը հպարտանում է իր պարտությամբ, նրա ցուցակի երկրորդ համարն էլ իր համար է հպարտության աղբյուր գտել։

Յուրա Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular