ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուտկինը սխալ է համարել Եվրո-2020-ի խաղերը Ադրբեջանին վստահելու ՈւԵՖԱ-ի որոշումը

ՍՊՈՐՏ

gazeta.ru-ն գրում է, որ մարզական մեկնաբան, լրագրող և YouTube-ի բլոգեր Վասիլի Ուտկինը սխալ է համարել՝ 2020 թվականին Ադրբեջանին Եվրոպայի առաջնության խաղերը վստահելու Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշումը: Համապատասխան գրառումը նա հրապարակել է իր Telegram ալիքում:

Նրա կարծիքով, այդ երկիրը դեռ չի հասունացել մարզական խոշոր միջոցառումների կազմակերպման համար:

«Իսկ ընդհանրապես արդեն հասկանալի է, որ, ավաղ, Ադրբեջանի համար դեռ վաղ է մասնակցել եվրոպական մարզական խոշոր միջոցառումների: Սա ՈՒԵՖԱ-ի մեծ սխալն է: Ադրբեջանը դեռ պետք է մեծանա դրա համար, իսկ հիմա դա դեռ շուտ է», - գրել է Ուտկինը:

Լրագրողը իր դիրքորոշումը հիմնավորելու համար որպես օրինակներ է բերել Նոբել Առուստամյանի և Միխայիլ Մոսակովսկու դեպքերը, որոնց թույլ չեն տվել մեկնել Ադրբեջան արտասահմանյան անձնագրում Հայաստանում գտնվելու փաստը հաստատող կնիքի առկայություն պատճառով: Ընդ որում երբեք չի հայտարարվել, որ դա կարող է պատճառ լինել հավատարմագրված լրագրողի աշխատանքը մերժելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular