ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունեի, որ 1500 ոստիկանները կգնային Սև լիճ, որ վերջապես ադրբեջանիցներին քշեին այդտեղից, բայց Փաշինյանը գնաց Սիսիան, Գորիս, Կապան և շարունակում է այդ զորքով պտտվել այնտեղ. Վահե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արարատի մարզի Ավշար համայնքում ընտրողների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նկատեց, որ իշխող ուժի պաստառի վրա հայկական դրոշը պատկերված   է քերված, ճանկռված։

«Եթե ևս մի կարճ ժամանակ մնան, մեր այդ դրոշի տեղը լինելու է թուրքական և ադրբեջանական դրոշները»,-ասաց նա։

Վահե Հակոբյանը նկատեց՝ այսօր մեր դրոշի օրն է և այս օրով Նիկոլ Փաշինյանը զինված գնում է Սյունիք՝ տանելով զինված 1500–ից ավելի ոստիկան։ «Ո՞ւմ դեմ ես պատրաստվում այդ հատուկ միջոցները օգտագործել, քո ժողովրդի՞։ Ես հույս ունեի, որ այդ զորքը ծռվելու էր Սև լիճ, որ վերջապես ադրբեջանիցներին քշեր այդտեղից, բայց ինքը գնաց Սիսիան, Գորիս, Կապան և շարունակում է այդ զորքով պտտվել այնտեղ»,-ասաց նա։

Վահե Հակոբյանը նշեց, որ եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները ապրեն ուժեղ Հայաստանում, եթե մենք ապագան կապում ենք մեր հայրենիքի հետ, մենք այլընտրանք չունենք։ «Այո, մենք դա ասում ենք ամենայն պատասխանատվությամբ՝ ունենալով փորձ, վստահություն և գիտելիք»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular