ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը կարող էր ավելի շուտ վերադարձնել մեր գերիներին. Անդրեաս Ղուկասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի ջանքերով Հայաստան վերադարձան 15 գերեվարվածներ, և Հայաստանն էլ Ադրբեջանին փոխանակեց ականապատ տարածքների քարտեզները, որի կապակցությամբ ԱՄՆ-ն գոհունակություն հայտնեց։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Հարցին, թե արդյոք այս փոխանակումը ավելի շուտ հնարավոր չէր իրականացնել, Անդրեաս Ղուկասյանը պատասխանել է․ «Հասկանալի է, որ դեռևս դեկտեմբերին կարելի էր այդ փոխանակումն անել և գերիներին ազատել ոչ թե ընտրությունների քվեարկությունից մի քանի օր առաջ, այլ ավելի վաղ: Հասկանալի է այս հարցի քաղաքական շահարկման հնարավորությունը, բայց դա իմ կարծիքով անթույլատրելի վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Հայկական կողմը պետք է այդ փոխանակումը կատարեր ավելի շուտ, անմիջապես պատերազմից հետո»։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի կարգավորում գերիների վերադարձի հարցը, քաղաքագետը պատասխանել է․ «Ակնհայտ է, որ Ռուսաստանը հաշվի է նստում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ և առաջնայնություն է տալիս այդ շահերին: Դրա համար ոչ մի զարմանալի բան չկա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանը հանգիստ չի կատարում և դրա հետևանքով որևէ պատասխանատվություն չի կրում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular