ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահներն անցկացրել են ռազմական վարժանք. Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշիում Ալիև-Էրդողան բռնապետական զույգը ստորագրել է համատեղ հռչակագիր, որն ունի ռազմաքաղաքական և անվտանգային բաղադրիչներ և որին տալիս են ոչ ավել, ոչ պակաս «Շուշիի հռչակագիր» բարձրագոչ անվանումը։
Դրանում, մասնավորապես խոսքը գնում է արդեն նաև փաստաթղթային ձևակերպում ստացած ադրբեջանաթուրքական լիարժեք դաշնակցային հարաբերությունների մասին:
Սրան զուգահեռ խիստ ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահները հենց այսօր անցկացրել են ռազմական վարժանք՝ դիմագրավելու պայմանական հակառակորդի հնարավոր հարձակումը խաղաղապահ հենակետերի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular