ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորամասում զինծառայողը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել համածառայակցի նկատմամբ. գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

N զորամասի ժամկետային զինծառայողը մեղադրվում է մեկ այլ զինծառայողի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ:

Պարզվում է, որ ժամկետային զինծառայողը դա կատարել է մայիսի 8-ին` զինծառայողի կամքին հակառակ:

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Զինծառայողին սպառնում է 3-6 տարվա ազատազրկում: Նա կալանավորված է:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular