ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Շվեյցարիայի նախագահի հետ դռնփակ ձևաչափով քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժնևում անցկացված ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել փակ դռների հետևում: Այս մասին գրում է swissinfo.ch-ն:

Դռնփակ ձևաչափով անցկացված բանակցությունների ընթացքում պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Հանդիպման ընթացքում Պարմելինն ու Կասիսը կոչ են արել հանգուցալուծել Ուկրաինայում տիրող իրավիճակը խաղաղ ճանապարհով, քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Քննարկվել է նաև Իրանի միջուկային հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular