ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողման շեմին․ Նիկոլ Փաշինյանը հիմնովին տապալեց քարոզարշավը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն ավարտվում է Նիկոլ Փաշինյանի լիակատար ֆիասկոյով։ Փաշինյանն ավարտել է իր մարզային այցերը, իսկ այսօր հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Ուստի կարելի է որոշ եզրակացություններ անել իշխանությունը կորցնող ուժի քարոզարշավի մասին։ Տարբեր հեռուստաընկերություններով և կայքերով բանավեճերին «Քաղաքացիական պայմանագրի» անդամները ներկայանում էին անպատրաստ, անխնա քննադատության ենթարկվում պատերազմում խայտառակ պարտության, տնտեսական և քաղաքական ձախողումների համար՝ չկարողանալով գեթ մեկ բովանդակային և առարկայական հակափաստարկ ներկայացնել։

Շատ ավելի ծանր էր մարզային այցերի ընթացքը։ Մի քանի հարյուր կողմնակիցների իր հետ պտտեցնելով՝ Փաշինյանը փորձում էր մարդաշատության իմիտացիա ապահովել, իսկ նրա վարքը վաղուց հատել է ողջամտության սահմանները։ Մուրճը ձեռքին՝ արդեն վերջին օրերին վարչապետի պաշտոնակատարը միայն սպառնալիքներ ու հայհոյանքներ էր տալիս քաղաքական հակառակորդներին։ Այնպիսի տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնացել և ինքն էլ հասկանում է անխուսափելի պարտությունը։

Ի տարբերություն Փաշինյանի, հիմնական ընդդիմադիր ուժերի քարոզարշավներն անցնում էին հանգիստ, կազմակերպված, բովանդակային ասելիքով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ այսօրվա քաղաքական իրավիճակը, այս ընտրություններն ու քարոզարշավն ունիկալ են, օրվա իշխանությունը և ընդդիմությունը, կարծես, տեղերով փոխված լինեն իրար հետ։ Իշխանությունը իրեն պահում է որպես ընդդիմություն, իսկ ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» դաշինքի, որպես իշխանություն։

«Այս իշխանությունը, իմ տպավորությամբ, արդեն տրեյնինգի մեջ է՝ ընդդիմություն դառնալու համար», - Արտաշատում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Հայկարամ Նավասարդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular