ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների մեծ մասնակցության կանխատեսումը հիստերիայի է հասցրել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիոլոգիական բոլոր հարցումների համաձայն՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին բավական մեծ մասնակցություն է սպասվում։ Եթե ընտրարշավի սկզբին չափազանց մեծ էր չկողմնորոշվածների թիվը, մարդիկ ապատիայի մեջ էին և չէին ցանկանում մասնակցել ընտրություններին, ապա այսօր արդեն իսկ կանխատեսվում է ընդհուպ մինչև 60 տոկոս մասնակցություն։ Այս հանգամանքը լուրջ հիստերիա է առաջացրել իշխանության շրջանում, Նիկոլ Փաշինյանը զգում է, որ հողը փախչում է ոտքերի տակից, իսկ իր ձեռքի մուրճը կարող է հակառակ ուղղությամբ օգտագործվել։

Հատկանշական է, որ հետաքրքրությունը մեծացել է ընտրությունների նկատմամբ, իսկ ընդդիմադիր՝ լուրջ ռեսուրսի տիրապետող ուժերը կարողանալու են իրենց ընտրողներին ուղղորդել ընտրատեղամասեր։ Նպաստել են նաև տարբեր նախաձեռնություններ, որոնք ընտրողներին կոչ են անում անտարբեր չմնալ, անպայման մասնակցել ընտրություններին։ Մեծ մասնակցության պայմաններում, բնականաբար, նվազելու է իշխանության տոկոսը, ծագելու է իշխանությունը կորցնելու իրական վտանգ։ Ուստի այսօր և վաղը կրկին կտեսնենք ինքնատիրապետումը կորցրած Նիկոլ Փաշինյանի։ Իշխանական մամուլն էլ հանրությանը փորձելու է ապակողմնորոշել, թե ընտրությունների օրը հնարավոր են խժդժություններ, ահաբեկելու է մարդկանց բախումների հնարավորությամբ, որպեսզի ընտրողների մեծ մասին հեռու պահի քվեարկության գնալու մտքից։ Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի գնացքը գնացել է, իսկ ընտրողները հունիսի 20-ին ցույց կտան Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշն ու տեղը։ 

Վիգեն Մովսիսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular