ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավուշօղլուն՝ արցախյան խնդրի ու Հայաստանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ադրբեջանի հողերը 30 տարի բռնազավթված էին, և Ադրբեջանի բանակն իր սեփական հողերը 40 օրից ավել տևած պայքարում հետ է վերցրել: Ադրբեջանը երկար տարիներ է համբերել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն, ցավոք, այդ նպատակով ձեռնարկված նախաձեռնություններից որևիցե մեկը բավարար չի եղել: Հարցը վերածվել է սառեցված հակամարտության: Բնականաբար, Ադրբեջանի համբերությունը անսահման չէր, և արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար հնարավորություններ» խորագրով աշխատաժողովի մասին խոսելիս Չավուշօղլուն նշել է, որ իրենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան: Ըստ նրա՝ դրանից ամենաշատ օգտվողը Հայաստանը և Հայաստանի ժողովուրդն է լինելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն իրեն մեկուսացրել է, օտարել է հարևաններից։

«Հույս ունեմ, Հայաստանն այս ամենից դաս կքաղի, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու կայունություն, որի մթնոլորտում կլինի նաև տնտեսական զարգացում և բարօրություն. կյանքի կկոչվեն կարևոր նախագծեր: Այս պահին կան կարևոր նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, առևտուր, բեռնափոխադրումներ և լոգիստիկ հարցրեր, որոնք քննարկվում են»:

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ հիշյալ աշխատաժողովին մասնակցելու են Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները: Նրա խոսքով՝ Հայաստանից էլ են ներկայացուցիչներ հրավիրել, աշխատաժողովին մասնակցելու է հայկական ծագումով մի մտավորական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular