ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին, պետության, պետականության, զինվորի կողքին․ պետք է ձևավորել նոր որակի ազգային իշխանություն․ Սաղաթելյանը՝ մարտունեցիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք այսօր կանգնած եք ոչ թե մեր կողքին, Ռոբերտ Քոչարյանի կողքին, այլ, առաջին հերթին, պետության, պետականության, ձեր գյուղի, հարազատների, զինվորի կողքին։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Մարտունիում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով մարտունեցիներին։

«Մեր կողքին կանգնելով՝ դուք ունեք այդ առքելությունը, որովհետև երկիրը վտանգի մեջ է, անդունդում է, և պետք է այս վիճակից դուրս գանք»,-նշեց նա՝ ընդգծելով, որ պետք է դուրս գալ այդ իրավիճակից՝ կանխելով հունիսի 20-ին, իր խոսքով, այս չարիքի կառավարության վերարտադրությունը։

«Պետք է ձևավորել նոր որակի ազգային իշխանություն, որը պրոֆեսիոնալ է, հայրենասեր է, քաջ գիտակցում է մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների խորությունը, տիրապետում է բոլոր խնդիրներին և պատրաստ է դրանք լուծել։ Այդ թիմը «Հայաստան» դաշինքն է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,-ասաց Սաղաթելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular