ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Անօգուտ տեռոր

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար՝ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել:

Մեզ ասացին, որ ուսուցչական կոլեկտիվներին անգամ ասվել է՝ բարձր դասարանների աշակերտների հետ՝ էքսկուրսիայի անվան տակ, ժամանել Երեւան։ Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել, որ նախօրեին Արաբկիր վարչական շրջանում իր երթին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, եւ առավոտ կանուխ ՔՊ ակտիվին հրավիրել է իր մոտ ու սպառնացել, որ ամեն գնով հրապարակը լցնեն։ Այդքան ջանքերից հետո անգամ, լավագույն հաշվարկներով, մոտ 10 հազար մարդ կար հրապարակում։

Ի դեպ, այսօր «Գելափը» վերջին հարցման արդյունքներն է հրապարակելու, ըստ որի՝ ՔՊ-ն ունի 25-28 տոկոս ձայն, Քոչարյանի դաշինքը՝ 24-26։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular