ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրդերն Իրաքում ԻՊ-ի գրոհայիններից 9 գյուղ են ազատագրել Մոսուլի մոտ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քրդական փեշմերգայի ջոկատները եռօրյա մարտերից հետո «Իսլամական պետության» գրոհայիններից 120 ք/կմ տարածք են ազատագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է փեշմերգայի պաշտոնական ներկայացուցիչ Ամիր Շերիֆին:

«Երեք օր տեւող մարտերից հետո փեշմերգային հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել Մոսուլից արեւելք գտնվող 120 ք/կմ տարաք, այդ թվում 9 գյուղ: Մարտերի ընթացքում ոչնչացվել է ԻՊ-ի շուրջ 140 գրոհային»,-հայտնել է Ամիր Շերիֆին:

Նրա խոսքով, հարձակումը տեղի է ունենում միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ:

Մոսուլն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է: 2014-ի ամռանից այն գտնվում է ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ: Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում են փեշմերգայի ջոկատները (Իրաքի Քուրդիստանի զինված ուժերը), Իրաքի բանակը եւ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիական ջոկատները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular