ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ձախողել քարոզարշավը․ ուսումնական ձեռնարկ Նիկոլ Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է․ քաղաքական ուժերը վերջին միջոցառումներն են անցկացնում լռության օրվան ընդառաջ, իսկ իշխանության ղեկին առայժմ մնացած «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ ավարտեց իր քարոզարշավը։ Երեք տարի առաջ ահռելի առավելությամբ հաղթած, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորած ուժը հիմա կանգնած է իշխանությունն անվերադարձ կորցնելու և իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու շեմին։ Այսպես կոչված «հեղափոխության» օրերին Հանրապետության հրապարակը պռնկեպռունկ լցնող Նիկոլ Փաշինյանին երեկ հաջողվել էր անշուք հավաք անցկացնել նույն այդ հրապարակում, թեև իշխանությունը վարչական ամբողջ ռեսուրսն էր կիրառել՝ մարդկանց մարզերից Երևան տեղափոխելու համար։ Քաղաքացիական հագուստով ոստիկաններ և փրկարարներ, գյուղերից հարյուրավոր ավտոբուսներով բերված քաղաքացիներ, և այդքանով հանդերձ նույնիսկ Փաշինյանի մերձավոր Դանիել Իոաննիսյանն էր ստիպված եղել արձանագրել, թե իշխանությանը հաջողվել է ընդամենը 21 հազար մարդ հավաքել Հանրապետության հրապարակում։
 
Իշխանականներն ու իրենց սազանդարներն ամբողջ գիշեր, տարբեր ռակուրսներից արված լուսանկարներ էին տարածում, իբր հաջողացրել են լցնել հրապարակը, բայց ապարդյուն։ Հանրահավաքից անմիջապես հետո Հանրայինի եթերում բանավեճի մասնակցող Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներից և նյարդային վիճակից կարելի էր գուշակել՝ նա ինքն էլ դժգոհ է և չի կարողանում զսպել իրեն, ցույց չտալ իր հիասթափությունը։ Մուրճը ձեռքին քարոզարշավ անող և քաղաքական հակառակորդներին սպառնացող Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն իր կողմնակիցների, լավ է տիրապետում օպերատիվ իրավիճակին, գիտակցում անխուսափլեի պարտությունը և դրա հետևանքները։ Բայց իր իսկ մեղքով իշխող ուժի վարկանիշն անշեղորեն նվազեցնելու և դասեր քաղելու փոխարեն շարունակում է հոխորտալ, մատ թափ տալ, վիրավորել և կեղծել։
 
Այսօր արդեն Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքն է։ Պետական համակարգը շունչը պահած է սպասում դրան, եթե երկրորդ նախագահն ու իր կողմնակիցները Փաշինյանից ավելի շատ մարդ հավաքեն հրապարակում, կարելի կլինի քվեարկությունից երկու օր առաջ արձանագրել Նիկոլ Փաշինյանի պարտությունը։
 
Վաչագան Հակոբյան 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular