ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կհետևի Հայաստանում կայանալիք ընտրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Պավել Անդրեևը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

«Այցի շրջանակում ՌԴ ԿԸՀ անդամը կհանդիպի ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 2021 թվականի հունիսի 20–ին՝ արտահերթ ընտրությունների օրը, Պավել Անդրեևը կայցելի Երևանի տեղամասային կենտրոններ, որտեղ կհետևի քվեարկության ընթացքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրությունների ավարտից հետո Անդրեևը կմասնակցի ԱՊՀ դիտորդական առաքելության համակարգողների խորհրդի նիստին և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքին:

Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular