ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել է տեսանյութը, որում ադրբեջանական մամուլում հայտնված հայ սպան նշում է, որ մեքենայով գալիս է Հայաստան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ԶՈւ նախկին սպա Նորայր Մինասյանի հետ իր տեսազրույցը, ով, ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկի պնդմամբ, «օգնություն է խնդրել ադրբեջանական իշխանություններից»։

Նշենք, որ Արշակ Զաքարյանին Նորայր Մինասյանն ասել է, որ ավտոմեքենայով գալիս է Հայաստան, և այդ պատմության մասին մամուլի ասուլիսով է հանդես գալու։

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Tert.am-ի հարցին, թե ի վերջո Նորայր Մինասյանը վերադարձե՞լ է Հայաստան, թե ոչ, չկարողացավ պատասխանել՝ ասելով, թե քանի որ Նորայր Մինասյանը նախկին սպա է, այլևս ՊՆ-ն չի զբաղվում այդ հարցով:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ այդ առթիվ հրապարակման ենթակա տեղեկություն չունեն:

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը իր էջում գրել է. «Նորայր Մինասյանը խնդրում է փոխանցել բոլորին, որ ինքը նեղացած չէ ոչ մեկից՝ իրեն վիրավորելու կամ դավաճան անվանելու համար, քանզի ցանկացած ադեկվատ ու իրեն հարգող հայ պետք է որ այդպես էլ արձագանքեր նման պարագայում»:

«Փաստը մնում է փաստ, որ ես գալիս եմ տուն, իսկ մնացածը՝ ամեն ինչ նորմալ է»,-ասել է Նորայր Մինասյանը:

Նորայր Մինասյանի պնդմամբ՝ ավելի վաղ Ադրբեջան գնացած Վահան Մարտիրոսյանն է հրապարակել նյութը, իսկ ավելի ուշ իրեն գրել է, թե նա արդեն դավաճան է համարվում Հայաստանում և վերադառնալ չի կարող։

Դրանից հետո Նորայր Մինասյանը դիմել է Սոչիում հայկական հյուպատոսարան, ձեռք բերել վերադառնալու փաստաթուղթ և շտապ գալիս է Հայաստան։

Հիշեցնենք, որ Tert.am-ն ավելի վաղ զրուցել էր նախկին սպայի կնոջ՝ Սաթիկ Սարգսյանի հետ, ով հերքել էր ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունն այն մասին, թե Երևանում գտնվող իրենց ընտանիքին հայկական իշխանությունները ճնշում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular