ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը  Ռուսաստանի համար «կարմիր գիծ է»։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջին ութ ամիսների ընթացքում անձամբ տասնյակ անգամներ է զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել մեր երկրի անվտանգության հարցը և վերահամոզվել ՌԴ դիրքորոշման հարցում։

Անդրադառնալով Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում ստեղծված իրավիճակին` Փաշինյանը նշեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

«Մենք ասում ենք, որ խաղաղ ճանապարհով պետք է հարցը լուծվի, որովհետև տեսնում ենք՝ դրա հնարավորությունը կա, մեր դիրքորոշումը պաշտպանում է և՛ Ռուսաստանը, և՛ Ամերիկան, և՛ միջազգային հանրությունը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ գործողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու որոշակի տրամաբանություն ունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular