ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ միջադեպ զորքերում. մահացել է ժամկետային զինծառայող

ԻՐԱՎՈՒՆՔ

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /շուրջ 40 անգամ/:

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից  հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև արտակարգ միջադեպ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Իրավաբան.net 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular