ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հաղթահարվել և սա անդրադառնում է մարդկանց կենսամակարդակի վրա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Վերջին օրերին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման միտում է նկատվում։

Այս թեմայով զրուցել ենք Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե ինչով է պայմանավորված դրամի փոխարժեքի բարձրացումը` տնտեսագետը պատասխանել է․ «Կենտրոնական բանկը միջկոմպլեկտ շուկայի գործարքների վերաբերյալ տվյալները շատ ուշ է հրապարակում, այդ պատճառով կարող եմ միայն վարկած հնչեցնել, որն ունի երկու բաղկացուցիչ։ Առաջին բաղադրիչը այն է, որ բոլոր քաղաքական ուժերը ընտրությունների հետ կապված բավականին մեծ ծախս են անում, ինչն էլ նպաստում է դրամի փոխարժեքի բարձրացմանը։ Երկրորդ այն է, որ այսօր դոլարի որոշակի էժանացում կա նաև համաշխարհային շուկայում, որը պայմանավորված է անցած ու այս տարվա ընթացքում շատ մեծ էմիսիայով։ Այսպիսով, դոլարի բացարձակ փոխարժեքը այսօր հարաբերականորեն նվազում է նաև եվրոյի և, ըստ էության, նաև դրամի նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, ընտրությունների հանգամանքը ևս իր դերն ունի այս հարցում։

Գիտենք, որ Հայաստանի ունևորները մեծ գումարները պահում են ավելի շատ արտարժույթով, և հավանաբար, հիմա այն փոխանակվում է բազմաթիվ ծախսերի համար, հետևաբար այդ հանգամանքը չենք կարող բացառել։ Սա ենթադրություն է, բայց իմանալով, որ բոլոր ընտրությունների ժամանակ փողի զանգվածն աճում էր, ենթադրում եմ, որ նույնը հիմա է տեղի ունենում»։

Անդրադառնալով Հայաստանում գնաճի ցուցանիշներին` տնտեսագետը ասել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում գնաճ գրեթե չենք տեսնում․ «Հայաստանում գնաճի միտում նկատվում էր անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա մարտ ամիս, որը բավական զգալի էր սպառողների համար, սակայն դա չպետք է դիտարկել որպես լուրջ մակրոտնտեսական խնդիր։ Վերջին երկու ամսվա ընթացքում գնաճ գրեթե չենք տեսնում, այն սպառողական գների աճը, որը գոյություն է ունեցել նշված ժամանակահատվածում,արդեն սպառվել է։ Քանի որ ապրանքների մեծ մասը ներմուծվում էՀայաստանում, դրանց գնաճն էլ զգալիորեն պայմանավորված էր դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի նվազմամբ։ Ճիշտ է, գնաճն սպառնալիք է սպառողների համար, սոցիալական տեսանկյունից, բայց պետք է հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հաղթահարվել, և սա անդրադառնում է մարդկանց կենսամակարդակի վրա»։

Սոնա Գիշյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular