Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի անձնական կյանքում փոփոխություն կա՞. ի՞նչ ինտրիգ է պահում դերասանուհին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Շանթ» հեռուստաընկերության դերասանուհի Ելենա Բորիսենկոյի համար տարին հաջող էր. նկարահանվել է սերիալներում, ֆիլմերում: Տարվա վերջն էլ դերասանուհու համար հագեցած է, և ինչպես նա է ասում, ոչինչ չի հասցնում. երկու ֆիլմի նկարահանում, սերիալ, Ամանորյա ծրագրի նկարահանումներ և երկու սիրելի շունիկներ, որոնց հետ սիրում է ժամանակ անցկացնել:
«Ես երկու շուն ունեմ, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր: Միակ ժամանակը, որ կարողանում են մեծ շանս զբոսանքի հանեմ, առավոտյան ժամը վեցն է: Շունս հիմա ձագեր ունի, և մեր տանը լրիվ քաոս է: Բացի այդ՝ ակտիվ նկարահանումների փուլ է, ինչպես նար ամանորյա եռուզեռ»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է դերասանուհին և ավելացնում, որ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում:
«Մի ֆիլմն Արման Չիլինգարյանին է, որը 90-ականների մասին է: Ինձ համար շատ հետաքրքիր էր․ ցուրտ և մութ տարիներ, մոմի լույս, և այն տանը, որտեղ նկարահանում էինք իմ տեսարանները, բավականին ցուրտ էր, և կարծես այդ տանից 90-ականների շունչը զգացվեր: Տարօրինակ նոստալգիա էր, և գիտեք՝ ինչն էր հետաքրքիր, որ հոգևոր և ուրախ բան կար այդ տարիներին: Ես այդ օրվա նկարահանումից այնքան ոգևորված եմ տուն եկել: Մյուսը կարճամետրաժ հոգեբանական ֆիլմ է, որի փակագծերը դեռ չեմ բացի»:
Ելենայի համար Ամանորն ամենապայծառ և լուսավոր տոներից էր, բայց. «Այս վերջին տարիներին, կարծում եմ, հենց Ամանորի օրերին զգացվում է երկրի վիճակը, և այն ինձ ցավ է պատճառում: Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում է ուտելիքի մասին մտածել, քանի որ դա չի ինձ համար տոնը: Որքան էլ տխուր լինեմ, ես ունեմ մայր, ով պատրաստ է ոչ մի բանից տոն սարքել և նույնիսկ այն ժամանակ, երբ ասում եմ՝ ոչնչի հավես չունեմ, մայրս գնում է տոնածառ է բերում և ասում՝ վերջ, մենք հիմա ժպտում ենք, և ամեն ինչ լավ է: Դեկտեմբերի 31-ին այստեղ եմ լինելու, բայց հետո պատրաստվում եմ փախչել, բայց չեմ ուզում ասել, թե ուր»,- ասաց Ելենան, և ինչպես ասում են, կասկածի առիթ տվեց:
Ու՞ր է գնում դերասանուհին, ինչու՞ որոշեց գաղտնի պահել, արդյո՞ք դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն կա. «Ես իմ անձնական կյանքի մասին առհասարակ չեմ խոսում, կներեք, բայց ես սիրում եմ ինտրիգներ»