ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան

Տեսանյութեր 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու ՍՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ քիչ առաջ հրատապ ասուլիսով հանդես եկավ: Նա մասնավորապես հայտարարեց, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակվում են մասսայական ճնշումներն իրավապահ համակարգի կողմից՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների  նկատմամբ:

«Հատկապես ուժգնացել են ապօրինի ճնշումները, քրեական հետապնդումները՝ քաղաքական ենթատեքստով: Երեկվանից եւ այսօր առավոտվանից «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվում: Ունենք նաեւ ձերբակալվածներ, երեք տասնյակ մարդ միայն այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու, կոնկրետ դեպքերում իրականացվել են նաեւ խուզարկություններ», - ընդգծեց Հակոբյանը:

Դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն ասաց, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Վայոց ձորում իր աշխատանքը կատարող պատգամավորության թեկնածուներից «Հայրենիք» կուսակցության Վայոց ձորի մարզային գրասենյակի ղեկավարն Գոռ Սեդրակյանի թե՛ գրասենյակում, թե՛ բնակարանում, թե՛ ավտոմեքենայում:

«Մի քանի ժամ է տեւել խուզարկությունը, ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է: Հիշեցնեմ, որ պատգամավորության թեկնածուն օգտվում է անձեռնամխելիությունից, ինչը նշանակում է, որ համաձայն օրենքի վերջինիս հնարավոր է ձերբակալել, եթե անձը բռնվում է ենթադրյալ արարքը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Գոռ Սեդրակյանի հետ գտնվել են ժամերով խուզարկության ընթացքում եւ չեն հայտնաբերել որեւէ ապօրինի իր, որեւէ հանցակազմ պարունակող ապացույց կամ կողմնակի ապացույց: Ուստի՝  առանց նախաքննական նյութերին ծանոթանելու, օբյեկտիվ դիտորդի համար այստեղ ակնհայտ է քաղաքական հետապնդումը: Բազմաթիվ գործերով, այդ թվում՝ այս, կան հակասություններ եւ անճշտություններ», - շեշտեց Հակոբյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular