ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիխանովսկայան կանխատեսել է Լուկաշենկոյի պաշտոնանկությունն այս տարվա ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսում նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան կանխատեսել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռանալն այս տարվա ընթացքում։ Այս մասին նախագահի նախկին թեկնածուն ասել է Tut.by-ին տված հարցազրույցի ընթացքում։

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե երբ է հեռանալու Լուկաշենկոն, Տիխանովսկայան ասել է․ «Մենք պետք է աշխատենք այնպես անել, որ այս տարի բոլոր բանտարկյալներն ազատ արձակվեն և նոր ընտրություններ անցկացվեն»։

Ավելի վաղ Տիխանովսկայան հայտարարել էր «Պերամոգա» («Հաղթանակ») ծրագրի մասին, որն ընդդիմության գործողությունները համակարգելու համար չատբոտ է ստեղծում՝ հնարավորություն ստեղծելով «երկրում օրենքի գերակայութունը վերականգնելու նպատակով» ապագայում Լուկաշենկոյի դեմ պայքարի հատուկ գործողությունների մասին ծանուցումներ ուղարկել։

Հիշեցնենք՝ 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1 տոկոսը, երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Ընտրություններից հետո ընդդիմության մի շարք առաջնորդներ Բելառուսից մեկնել են ԵՄ երկրներ և այնտեղից ծավալում են ընդդիմադիր գործունեություն: Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ և ներկայում նախաձեռնում է Մինսկի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ընդլայնում, որոնք նախկինում արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառվել էին բելառուս պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ:

Փետրվարի 11-ին Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր՝ երկրում իրավիճակը կայունացել է, իսկ բողոքի ցույցերի դրսևորումները գործնականում անհետացել են:

Բելառուսում քրեական գործեր են հարուցվել ընդդիմության մի շարք առաջնորդների դեմ՝ իշխանությունը զավթելու, ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու կոչերի և պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular