ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ՀՕՊ համակարգերի կողմից հայտնաբերվող Ադրբեջանի բանակի ԱՆ-2 ինքնաթիռները եղել են օդաչուով կառավարվող

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

glas.ru-ն գրում է, որ ավելի վաղ լրատվամիջոցները պնդում էին, որ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, որը տեղի էր ունեցել 2020 թվականի աշնանը, «կուկուռուզնիկներ»-ը, որոնք ադրբեջանական զորքերը ակտիվորեն օգտագործում էին, վերահսկվում էին հեռակա կարգով, այսինքն անօդաչուներ էին։

Նրանց խնդիրն է եղել բացահայտել Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը: Չնայած այն փաստին, որ այդ ինքնաթիռների վրա ակտիվ հակաօդային կրակ է իրականացվել, օդանավերը վստահորեն մանևրել են հայկական դիրքերի վրայով: Ավելի վաղ, լրատվամիջոցներում հաղորդվում էր, որ «կուկուռուզնիկներ»-ը անօդաչուներ են, սակայն հիմա հայտնի է դարձել, որ այդ ինքնաթիռների ներսում օդաչուներ են եղել: Այս մասին հայտնել է թուրքական Clash Report գործակալությունը: Ըստ ներկայացված նյութի՝ ԱՆ-2-ները օդ են բարձրացրել օդաչուները, իսկ հետո երբ ինքնաթիռները ուղղորդվել են համապատասխան երթուղի՝ օդաչուները կատապուլտի են ենթարկվել: Հայտնաբերելով «կուկուռուզնիկներ»-ը` հակառակորդի ՀՕՊ ստորաբաժանումները կրակ են բացել թիրախների ուղղությամբ` բացահայտելով իրենց դիրքերը, որն էլ արձանագրել են ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները և ուղղորդել հարվածային ԱԹՍ-ներին դեպի հակառակորդի ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերը:

Օդանավերից նման հաճախակի կատապուլտումը հանգեցրել է վնասվածքների և նույնիսկ օդաչուների մահվան, հատկապես թշնամու ակտիվ կրակոցների պայմաններում: Ըստ «Armenian Military Portal»-ի՝ «հիմա արդեն պարզ է, թե ինչու է Ադրբեջանը կորցրել այդքան օդաչու»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular