ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա շատ մեծ սթրես էր ինձ համար. այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը. Նազենի Հովհաննիսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Armlur.am-ը գրում է.

Երեւանի պետական համալսարանի «Հաջողության նախագիծը» մեկնարկել է «Խոսքը` որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքը: Այն իրականացվում է «ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» աջակցությամբ: Ծրագրի երկրորդ հյուրը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր: Նա ներկաներին փոխանցեց իր փորձը, հմտությունները, խոսեց իր անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների եւ ձեռքբերումների մասին: Ներկայացնում ենք դերասանուհու մի քանի ուշագրավ դիտարկում: 

Վախը ստիպում է չքայլել

Երբ մի աղջիկ փողոցում հանդիպում է մի խումբ տղաների, ինքն էլ բարձրակրունկներով է լինում, մտածում է. «Վա՜յ, հանկարծ չընկնեմ» ու ընկնում է: Այդ վախը ստիպում է չքայլել: Բայց մի ուրիշ աղջիկ, որն ուզում է քայլել բարձրակրունկներով, թեկուզ դժվարությամբ, բայց քայլում է, որովհետեւ ինքն այդպես է որոշել: 

Սթրեսից էլ սկսվեց հաջողությունը 

Ժամանակին ես աշխատում էի իմ շատ սիրելի Դրամատիկական թատրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ այնտեղից հանեցին: Դա շատ մեծ սթրես էր ինձ համար, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը: Աշխատանքից հանելն ինձ համար ամենամեծ ծառայությունն էր. չեմ ասի` միակը, բայց` ծառայություններից մեկն էր: 

Որքան լիքն է կինը, այնքան գեղեցիկ է

Կինը որքան ներքուստ լեցուն է, այնքան գեղեցիկ է` անկախ կնճիռների քանակից: Պլաստիկան, նաեւ ժամանակը անզոր են մարդու ներքինի դեմ: Այն, ինչ թվացյալ դեֆեկտ է, կինը պետք է կարողանա դարձնել էֆեկտ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular