ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի խորհրդարանի հանձնաժողով․ Թուրքիան օգտագործում է միջանցքը Հայաստանով, որպեսի անօգուտ դարձնի հայ-իրանական սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Իրանի խորհրդարանի հետազոտական ​​կենտրոնը պատրաստել է «Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև և Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» զեկույցը, որտեղ նախ հակիրճ անդրադարձ է կատարվել ԼՂՀ հակամարտության պատմությանը, ապա նշվել է, որ 2020 թվականի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Տավուշում, որի ընթացքում Հայաստանը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանին: Զկույցում շեշտվել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անց կացրել, որից հետո սկսվել են բախումներ Ադրբեջանի զինված ուժերի և «ինքնահռչակ Արցախի Հանրապետության ուժերի» միջև: Հատկանշական է Թուրքիայի և Իսրայելի դերը այդ պատերազմում: Մի կողմից Թուրքիայի անմիջական աջակցության, և մյուս կողմից Իսրայելի ռազմական տեխնիկայի օգնությամբ Ադրբեջանը կարողացել է «վերադարձնել իր գրավյալ տարածքների մի մասը»:

Նշվել է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները խորանում են։ Նշվել են նաև պատերազմի այլ հանգամանքներ:

«Թուրքիայի աճող դերը Հարավային Կովկասում, որը Իրանի տարածաշրջանային մրցակիցն է և Իսրայելը՝ Իրանի գլխավոր թշնամին, ակնհայտ բացասական ազդեցություն են ունենում Իրանի ազգային անվտանգության շահերի վրա», - ասված է զեկույցում:

Ընդգծվել է նաև, որ անորոշություն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ, քանի որ Հայաստանը խոսում է ճանապարհների բացման, իսկ Ադրբեջանը միջանցք ստեղծելու մասին: Միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունն է, որն արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրականացմանը`Մեծ Թուրանի ստեղծմանը: Բաքուն բազմիցս է սպառնացել ստեղծել միջանցք, և այդ համատեքստում հնարավոր են գործողություններ Հայաստանի հետ սահմանին: Նշվել է, որ միջանցքը գործարկելու դեպքում Թուրքիան կօգտագործի այս ուղին ապրանքներ, էներգակիրներ փոխադրելու համար, կփորձի հայ-իրանական սահմանը վերածել գործնականում անօգուտ սահմանի և արգելափակել Իրանի մուտքը Կովկաս: Ընդգծվել է նաև, որ եթե թյուրքալեզու երկրների կապը ապահովվի ցամաքային ճանապարհով, Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայից էներգակիրների և ապրանքների տեղափոխման և տարանցման գործընթացից:

Զեկույցի եզրակացությունն այն է, որ Իրանը պետք է ուժեղացնի իր դերը հետևյալ ձևերով.

- Հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք միջանցքների ստեղծման ավարտով:

- Ադրբեջանի, մասնավորապես «ազատագրված տարածքների» հետ կապուղիների ամրապնդմամբ։

- Իրանի միջոցով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացմամբ։

- Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի նորոգմամբ և ավարտմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular