ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոքանչը 3-րդ հարկից մոմակալը նետել է նախկին փեսայի ավտոմեքենայի վրա. նրան մեղադրանք է առաջադրվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Արտաշատի բնակչուհի Գայանե Գասպարյանը մեղադրվում է նախկին փեսայի ավտոմեքենան դիտավորյալ վնասելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության` հոկտեմբերի 8-ին Գայանե Գասպարյանը դստեր նախկին ամուսնու գույքը վնասելու դիտավորությամբ 3-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից պլաստմասե մոմակալով  հարվածել է նրան պատկանող մեքենային: Գայանե Գասպարյանը նախկին փեսային պատճառել է 60 հազար դրամ ընդհանուր արժողության գույքային վնաս:

Զոքանչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular