ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողով չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս. Դիանա Գասապարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողով չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս և կմնամ Էջմիածնի քաղաքապետ, որովհետև իմ առաքելությունն այդտեղ դեռ ավարտված չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասապարյանը:

Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հետ ունեցած աղմկահարույց հեռախոսազրույցի ընթացքում իր հնչեցրած խոսքերին` Գասպարյանը նշել է, որ երբևէ չի փոշմանել, որ ՔՊ-ից է եղել:

Էջմիածնի քաղաքապետը նաև նշել է այն 3 քայլերը, որ կցանականար Նիկոլ Փաշինյանն իրականացներ իշխանության գալուց հետո:

Որպես առաջին քայլ` Գասպարյանը նշել է պողպատյա հեղափոխությունը: «Ժողովուրդը ցանկանում է արդարադատություն: Պողպատե մանդատը չի նշանակում կամայականություններ, այլ խոսքը գնում է  հաստատակամ կերպով օրինախատներին, թալանչիներին օրենքի առաջ կանգնեցնելը»,- ասել է քաղաքապետը:

Որպես երկրորդ քայլ` նա նշել է անվտանգությունը: Ըստ նրա` իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ քաղաքացին անվտանգ զգա իրեն իր երկրում: Իսկ ահա որպես երրորդ քայլ` քաղաքապետը նշել է Արցախի կարգավիճակի հարցը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular