ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ․ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի մեկ այլ սպասարկու՝ դատախազությունը, քրեական հետապնդումը շարունակի։

Կալանավորել են նաեւ «Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանին, որի մեղքն այն է, որ հունիսի 9-ի ուղիղ եթերում «անդրադառնալով ՀՀ եւ ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ այն անձանց հասցեին, ովքեր ընտրությունների ընթացքում կքվեարկեն ԺՊ-ի օգտին»։ Նրան մեղադրում են խուլիգանության համար, որի պատիժն ընդամենը տուգանք է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular