ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը կատարել է ճակատագրական ընտրություն. ի՞նչ է տալու Հայաստանին «պողպատե հեղափոխությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infox.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում մրցակիցների նկատմամբ զգալի առավելությամբ:

Վերլուծաբան և բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովը զարմանալի է որակել այդ ընտրությունը: Իր տելեգրամ-ալիքում նա Փաշինյանի ընտրությունը համեմատել է այն բանի հետ, որ Ռուսաստանում հիպոթետիկ նախագահական ընտրություններում հաղթի Միխայիլ Գորբաչովը: Կոլյասնիկովը նշել է, որ Հայաստանում գործում է աշխարհում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունը, և այդ հանգամանքը հավանաբար դարձել է կատարված ընտրության գործոններից մեկը:

«Շատ երկրներում կան քաղաքական գործիչներ, որոնք հավատարիմ են առաջադեմ արժեքներին և խոսում են եվրոպական ուղու մասին: Նրանք ունեն իրենց լսարանը, երբեմն մեծ, բայց նրանց իշխանության գալով` որպես կանոն տեղի են ունենում ողբերգություններ: Ժամանակին «եվրոպական ընտրությունը» Ուկրաինան ներքաշեց քաղաքացիական պատերազմի մեջ և հանգեցրեց տարածքների կորստին: Նույնը տեղի ունեցավ Վրաստանի հետ, իսկ Հայաստանն արդեն պարտվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Իսկ ապագան նորից լավ բան չի խոստանում այդ երկրին», - նախազգուշացրել է Կոլյասնիկովը:

Վերլուծաբան, լրագրող Մարատ Բաշիրովն էլ փորձել է բացատրել, թե ինչո՞ւ Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի վարչապետության օրոք տեղի ունեցած  աղետից փրկվելուց հետո կրկին քվեարկել է նրա օգտին:

«Թերևս ոչ բոլորն են տենչում  պատերազմի, իսկ Ղարաբաղում կրած պարտությունից հետո բնականաբար ավելի քիչ մարդ է դա ցանկանում: Իսկ առանց պատերազմի ապագա, հավանաբար ոչ մեկը չի առաջարկել բացի Փաշինյանից», - իր մտքերով է կիսվել Բաշիրովը:

Նա նշել է, որ բոլորովին վերջերս Ուկրաինայում քաղաքացիները անկեղծորեն հավատում էին Վլադիմիր Զելենսկու խոստացած ապագային, որն էր պատերազմին վերջ տալը, որը Պյոտր Պորոշենկոյի ուղուց արմատապես տարբերվող էր: Այնուամենայնիվ, պատերազմը շարունակվում է, ուկրաինական տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է, և փոփոխությունների հեռանկարներ չկան դեպի լավը:

«Նմանատիպ սցենար տեղի կունենա նաև Հայաստանում. Փաշինյանը չի կարողանա վերջ տալ Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը, ինչպես նաև կշարունակի կորցնել տարածքներ: Տնտեսության վիճակը հետո կերևա: Միայն մի բան է պարզ. առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարողանա վերազինել երկիրը, շրջապատում միայն թշնամական պետություններ են, տարածքային առավելությունները նվազագույն են, իսկ այլ դաշնակիցները շատ հեռու են», - ամփոփել է Բաշիրովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular