ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ խորհրդարանում չհայտնվելը. Արմեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են և ըստ դրանց՝ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում ընտրությունները, Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ ընտրությունները անցել են ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով, իհարկե, որոշ թերություններ են եղել. ընտրակաշառք եղավ, բայց դա մեծ հաշվով էական արտացոլում չգտավ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընդհանուր առմամբ, եղել է շատ հանգիստ, խաղաղ ընտրություններ, ժողովուրդը գնաց և իր կամարտահայտությունը արտահայտեց։ Այս առումով, կարծում եմ, սա շատ լավ է, որ երկրորդ անգամ մեր պետությունը ունենում է ազատ, արդար ընտրություններ։ Կարծում եմ՝ սա պետք է ավանդույթ դառնա, և այլևս այս հարցում վերադարձ անցյալին չպետք է լինի։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ստացած ձայներին, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այստեղ էլ շատ մեծ անակնկալներ չեղանգոնե ինձ համար պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ տարբերությամբ հաղթելու է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Ես կարծում էի՝ Փաշինյանի թիմը 45-50 տոկոս կհավաքի, բայց մի քիչ ավել հավաքեց և այս առումով, գոնե ինձ համար, զարմանալու ոչինչ չկար։ Որոշակիորեն անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ խորհրդարանում չհայտնվելը։ Ամեն դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունի և կարծում էի, թե իրենք այս անգամ էլ խորհրդարանում հայտնվելու խնդիր չեն ունենա, իսկ «Լուսավոր»-ը նախորդ գումարման խորհրդարանում բավականին արդյունավետ է աշխատել և ինձ թվում էր՝ իրենք այս անգամ էլ կանցնեն Ազգային ժողով, և չափազանց զարմանալի էր, որ իրենք շատ չնչին ձայներ հավաքեցին, ընդամենը 1,22 տոկոս»։  

Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքագետն արդյոք համակարծիք է այն տեսակետի հետ, որ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր այս ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն այս հաղթանակը չէր տոնի, Արմեն Վարդանյանը պատասխանել է «Այո՛, դրա մասին ես վաղուց ասել եմ: Վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր անցնելու, հնարավոր է՝ անցներ, բայց ոչ այդպիսի մեծ տոկոսներով: Իմ կարծիքով նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի լեգիտիմությունը մոտ 30-35 տոկոս էր, բայց Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելը զգալիորեն բերեց այդ տոկոսների ավելացմանը, որովհետև հասարակության մի ստվար զանգված, անկախ ամեն ինչից, չի ուզում նախկինների վերադարձը, դրանով էր պայմանավորված Փաշինյանի այդքան շատ ձայներ հավաքելը: Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելու հետևանքով, տուժեցին նաև երրորդ ուժերը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular