ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է. այդ մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ որպես քաղաքական տեռոր. Արմեն Չարչյանը դուրս եկավ դատարանից (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է, իմ կարծիքով՝ այդ մեղադրանքը որևէ հանցակազմ չի պարունակում և կրում էխիստ քաղաքական բնույթ, քաղաքական տեռոր է: Այս մասին այսօր դատարանից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը:

Չարչյանը վստահություն հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի: «Ես հավատում եմ արդարադատությանը և իմ հավատքի երկրորդ բաղադրիչն այն է, որ ունեմ այնպիսի պաշտպաններ, որոնք լավագույնն են»:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 20-րդ համարի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու հարցը։ Պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Ըստ իրավապահների, Մայր Աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանը չի ընդունում մեղադրանքը:

Չարչյանը նշեց, որ դա եղել է իր քաղաքացիական դիրքորոշումը և որևէ հարկադրանք ու պարտադրանք չի եղել իր գործողություններում: «Այն հանցակազմը, որն ինձ է վերագրվում, բացարձակ կապ չունի իմ գործողությունների հետ»:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ պրոֆեսորն այդ ժամանակ և մինչև հիմա արձակուրդի մեջ է գտնվում և տարբեր կարգավիճակներ է մարդը ստանում արձակուրդի մեջ գտնվելով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular