ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն անցել է իր պողպատե մանդատ կոչվող հիմարության կիրառմանը. Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն անցել է իր պողպատե մանդատ կոչվող հիմարության կիրառմանը: Նրանք փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե, իբր, այնքան ուժեղ և ամուր են, որ կարող են նման էժանագին միջոցներ կիրառել: Այն, ինչ կատարվում է այստեղ, բացարձակ կապ չունի իրավունքի հետ, այս գործընթացը իրավական պետության նկատմամբ ծաղր է, իսկ մարդկային հարաբերությունների տեսանկյունից՝ մեր քաղաքացիների առողջությանը հասցվող հերթական հարվածը: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ Չարչյանի ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, և նման պայմաններում ապօրինի իրավական գործընթացները շարունակելը, այն է՝ փորձել կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց և դրա հիմքում դնել խոչընդոտման ռիսկը, ծիծաղելի է։

«Ում պետք է խոչընդոտի կամ ինչպես պետք է խոչընդոտի պրոֆեսոր Չարչյանը։ Աշխատավորական այն կոլեկտիվին, որոնք եզրակացություն, տեղեկանք և երաշխավորություն են տվել, որ ազատեք ձեր ապօրինի գործողություններից մեր հարգարժան պրոֆեսորին, թե ում նկատմամբ պետք է կիրառեր որևէ ճնշում պրոֆեսրը »,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ առկա է ձայնագրությունը, որտեղ հստակ ամեն ինչ ասված է և եթե այդ խոսքում չկա որևէ հանցակազմ պարունակող արարք, ապա որն է տրամաբանությունը՝ խափանման միջոց ընտրելու։ Բացի դա՝ Մինասյանը նշեց, որ արդարադատության հիմնարար սկզբունքների մեջ հստակ դրված է, որ որևէ խափանման միջոց ընտրելիս պետք է հիմնավորել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուց առաջ պետք է բավարար չափով, անհրաժեշտ մակարդակով հիմնավորել, թե ինչու խափանման մյուս միջոցները կիրառելի չեն՝ սկսած ստորագրությունից, մինչև գրավ։

«Երբ դու վերցնում ու միանգամից որոշում ես կալանավորում ներկայացնել, ստացվում է, որ դու կալանավորումը կիրառում ես կամ առաջարկում ես կիրառել ոչ թե որպես խափանման միջոց, այլ՝ որպես պատժիչ միջոց, ինչն արգելվում է, դա համարվում է խոշտանգման, ապօրինի արդարադատության իրականացման կոնկրետ գործիք»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ բոլոր այն անձինք, որոնք այդ վարքագիծն են դրսևորում՝ կլինի քննիչ, թե դատախազ, դատավոր, կկանգնեն արդարադատության առաջ և կրելու են պատասխանատվություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular