ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ինքնիշխանության հանձնողները․ Փաշինյանը չի հանդարտվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության 30 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենաշատն է զիջել ինքնիշխանությունը՝ պետությունը դարձնելով մանրադրամ գերտերությունների ձեռքին։ 
Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը երեկ հայտարարել է, թե Գեղարքունիքում նախատեսվում է ռուս սահմանապահներ տեղակայել, և այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Արտակ Դավթյանը, սակայն չի հստակեցրել՝ խոսքը միայն Գեղարքունիքի՞ սահմանի մասին է, թե՞ նաև Սյունիքի։ Այնուհանդերձ պաշտոնյան համոզմունք է հայտնել, թե ադրբեջանցի զինծառայողները հետ են քաշվելու:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հաստատել է, որ բանակցություններն ընթանում են Գեղարքունիքի Սոթքից մինչև Սյունիքի Խոզնավար հատվածի շուրջ։

Նախկին երեք նախագահները փոփոխական հաջողություններով կարողացել են պահպանել ինքնիշխանության մակարդակը, ՌԴ և այլ պետությունների հետ հարաբերություններում խուսանավելու, զսպումների և հակակշիռների մեխանիզմների օգտագործմամբ մանևրել, նույնիսկ անբարենպաստ պայմաններում հայկական կողմի համար առավելագույն նպաստավոր պայմաններ ապահովել։ 

«Հեղափոխության» միջոցով գալով իշխանության՝ Փաշինյանը հաջողացրեց փչացնել հարաբերությունները ուժային բոլոր կենտրոնների հետ։ Իր ամբարտավանության հետևանքով նա նույնիսկ փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, և արդյունքում այսօր դարձել է նույն այդ դաշնակցի խամաճիկը։ 
Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Փաշինյանին այլևս լուրջ չեն ընդունում ո՛չ ՌԴ-ում, ո՛չ Արևմուտքում։ Իսկ Ռուսաստանն էլ իր շահերն ու ազդեցությունը պահպանելու նպատակով այլևս հույսը չի դրել իշխանությունների վրա, խաղաղապահներ է տեղակայում Հայաստանի այն հատվածներում, որտեղ առնվազն երեսուն տարի ռուս զինվորական չի եղել։ Եվ այս ամենը բացառապես գործող իշխանությունների մեղքով, որքան էլ նրանք փորձեն մեղքը բարդել այլոց ու հատկապես նախկինների վրա։

Մանվել Իսպիրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular