ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահ զորքերը գտնվելու են հայաստանյան կողմում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու մասին:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

Հարցին, թե արդյոք դրա անհրաժեշտությունը կա` քաղաքագետը պատասխանել է․ «Հետպատերազմական իրավիճակում Հայաստանում ի հայտ եկան հանգամանքներ, որոնք, ըստ էության, փոխեցին գոյություն ունեցող սահմանի բնույթն ու բովանդակությունը այն տեսանկյունից, որ նախկինում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը սահմանակից էր չճանաչված Արցախի Հանրապետության տարածքի հետ, իսկ այսօր, հետնոյեմբերյան փաստաթղթի ստորագրումից հետո, առաջացան հարցեր, որոնք պահանջում են լուծումներ տրամադրել: Քանի որ սահմանները բավականին երկարել են և պահանջվում են համապատասխան մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ՝ պետության անվտանգությունը ապահովելու համար, այս նպատակով պետությունը կարող է կիրառել տարբեր միջոցներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահների տեղակայումից հետո ի՞նչ իրավիճակ է լինելու` քաղաքագետը պատասխանել է․ «Եղած տեղեկությունը հիմք ընդունելով՝ կարող ենք ասել, որ այդ սահմանապահ զորքերը գտնվելու են հայաստանյան կողմում: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ կարիք կա հասկանալու սահմանի հստակության կետերը: Բայց ենթադրվում է, որ ոչ թե մենք տարածք ենք հանձնում, այլ ուղղակի սահմանին կանգնած են լինելու ոչ թե կամ ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական ստորաբաժանումներ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular