ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ որոշում չենք կայացրել. Վահե Հակոբյանը՝ մանդատները վերցնելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ որոշում չենք կայացրել, նախեւառաջ կդիմենք ՍԴ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց դաշինքը որոշել է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատները:

«Ինչպես գիտեք, բազմաթիվ խախտումներ են եղել՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Իմ խորին համոզմամբ, իշխող կուսակցությունը արկղների մեջ 30 տոկոսից շատ ձայն չի ունեցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, ըստ որի «Հայաստան» դաշինքում քոչարյանական թեւը որոշել է հրաժարվել մանդատներից, իսկ ՀՅԴ-ականներն ու «Վերածնվող Հայաստանի» ներկայացուցիչները կվերցնեն մանդատները, Վահե Հակոբյանն ասաց. «Մենք մի ուժ ենք, ցանկացած որոշում ընդունում ենք իրար հետ եւ ցանկացած որոշում լինելու է միասնական: Ձեր նշածին մոտիկ հարցեր անգամ չի քննարկվել, չի էլ կարող քննարկվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular