ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդի հավատը, վստահությունը պետք է գնահատվի, բայց չի գնահատվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որ օրենքի դիկտատուրա են ուզում հաստատել:

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում այս հայտարարությունը, Ժաննա Ալեքսանյանը ասել է․ « Նախկինում էլի է Նիկոլը Փաշինայանը նման հայտարարություններ արել էր: Այս քարոզարշավի ժամանակ, նա մուրճն առել էր ձեռքը, դա բացատրում էր որպես իրավական սիմվոլ, որը խփելու է սեղանին և օրենքներով, մետաղյա ամրությամբ աշխատելու է: Շատ լավ կլինի, որ ինքն իրեն հավատա: Ես համարում եմ, որ եթե ինքն իրեն հավատա, գուցե սկսի աշխատել: Փաշինյանը պետք է ժողովրդի առջև խոնարհվի ու հենց այդ պահին հիշի, որ ոչ մի բան չի արել, որ մարդիկ աղքատության ու անտերության մեջ են ապրում: Ժողովրդի հավատը, վստահությունը պետք է գնահատվի, բայց չի գնահատվում, ինչը ավելի վատ է իրենց համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե նոր լեգիտիմություն ստանալով իշխանությունը արդյոք կփորձի՞ ուղղել իր բացթողումները, իրավապաշտպանը պատասխանել է․ «Իշխանության հավաստիացումները շատ ենք լսել, ես վստահ չեմ, որ իրենք դա կանեն, չեմ կարող ասել: Ես այսօր լսեցի, որ Բադասյանը խոսում էր խոր վեթինգի մասին, ես չեմ կարող երաշխավորել, որ դա իրականություն կդառնա: Ավելի շատ հակված եմ, որ չեն անելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular