ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեղադրում ենք կապիտուլյատորին այն իրավիճակի համար, որ նա ստեղծել է. Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

«Մենք մեղադրում ենք կապիտուլյատորին [Փաշինյանին - խմբ.] ոչ թե նրա համար, որ նա ստորագրել է եռակողմ փաստաթուղթը, երբ ադրբեջանցիներն արդեն գրավել էին Շուշին և իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին, այլ այն իրավիճակի համար, որ նա ստեղծել է»,- այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես երբեք չէի կարող հայտնվել նման իրավիճակում: Եվ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ արձանագրումն այն բանի, որը երկու անգամ կատարվել է իրականության մեջ: 1992-1994թթ. առաջին պատերազմի ժամանակ մենք սկզբում կորցրեցինք Արցախի գրեթե 50%, բայց մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեինք», - շեշտել  է նա:

Սարգսյանը նաև նշել է, որ 2016-ին, իր կառավարման տարիներին, Ղարաբաղում տեղի ունեցած էսկալացիան մեծ հաջողություն չի բերել Ադրբեջանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular