ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք վերջին տարիներին միայն ունենք գործազրկության մակարդակի բարձրացում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

«Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը», - ասել է Վահան Քերոբյանը։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք հարկման բազա ունեցող անձանց այս թիվը աշխատաշուկայի ցուցիչ կարող է համարվել, տնտեսագետը պատասխանել է, որ սա իշխանությունների կողմից ներկայացվող հերթական «ռեկորդն» է, որը սովորույթի համաձայն ամենևին էլ ռեկորդ չէ:

«Գրանցված աշխատողների վիճակագրությունն ամսական կտրվածքով այդ հարկման բազայով մենք ունենք միայն 2017 թվականի սկզբից. այսինքն՝ մենք կարող ենք համեմատել միայն վերջին չորս տարիների ցուցանիշը, բայց թե ինչ ցուցանիշ է եղել մինչ այդ, մենք ուղղակի չգիտենք, որովհետև այդ տեխնոլոգիան, որոնցով մշակվում են այդ տվյալները, այն ժամանակ չկար: Իսկ այդ «աննախադեպ»-ի, «ռեկորդային»-ի մասին վստահեցումներն արվում են, որ մարդկանց մոլորեցնեն և շատ մարդիկ կան, որոնք չեն տիրապետում բավական տեղեկության և հավատում են, որ Հայաստանն այսքան լավ տնտեսապես դեռ չի եղել, ինչը, իհարկե, ճիշտ չէ։ Ի դեպ ասեմ նաև, որ գրանցված աշխատողներ ու աշխատողներ հասկացությունները նույնը չեն ու այդ 634 հազար 951 թիվը ամենևին աշխատատեղերի թիվը չէ, այլ հարկման բազայում գրանցված աշխատատեղերի թիվն է:

Մենք վերջին տարիներին միայն ունենք գործազրկության մակարդակի բարձրացում։ Օրինակ, մենք ունենք զբաղվածների կրճատում գյուղատնտեսության ոլորտում. նրանք գրանցված չեն և նրանք ստվերում էլ չեն: Մի կողմից՝ դրանք աշխատատեղ չենք կարող կոչել լիարժեքորեն, մյուս կողմից՝ համեմատության համար մենք պետք է սա էլ հաշվի առնենք: Կարելի է նաև ենթադրել, որ հարկման բազայում գրանցված մարդկանց թվերն այժմ ավելի շատ է, քան ասենք 5 տարի առաջ, բայց գործազրկության տոկոսը Հայաստանում եղել է ավելի ցածր, քան հիմա` ինչը վկայում է, որ աշխատաշուկան հաստատ ավելի լավ պայմաններում չէ այս պահի դրությամբ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular