ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունից հետո հակաիշխանական մամուլի համար կոմֆորտ վիճակ է՝ 1000 ադրբեջանցի էլ չի գտնվում Հայաստանում, Եռաբլուրում էլ չկան 1000-ավոր անմահներ, մեր բոլոր գերիները վերադարձվել են ու անկլավների հարցն էլ լուծվել է. Վահան Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Գիտեք իմ վերաբերմունքը նիկոլիզմի ու նիկոլըստանի մասին, բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Նոյեմբերի 10-ից հետո՝ ընդհուպ մինչև հունիսի 20-ը ընդդիմադիր ողջ մեդիառեսուրսը տեռորի էր ենթարկում ժողովրդին՝ պահում պերմանենտ վախ ու սարսափի մեջ։ Ընտրությունից հետո ամեն ինչ խաղաղվել է, իսկ հայտնի մեդիապորտ թելեգրամյան ալիքն անգամ, փաստացի, դադարեցրել է իր հրապարակումները։ Ընտրությունից հետո հակաիշխանակսն մամուլի համար կոմֆորտ վիճակ է՝ 1000 ադրբեջանցի էլ չի գտնվում Հայաստանում, Եռաբլուրում էլ չկան 1000-ավոր անմահներ, մեր բոլոր գերիները վերադարձվել են ու անկլավների հարցն էլ լուծվել է։ Ու այսքանից հետո ասեք, որ ըննդիմությունը չէր ձգտում պատգամավորական աթոռների՝ թեկուզ փոքրաթիվ ու խղճուկ և նրանց միակ նպատակը այդ շենքում հայտնվելը չէր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular