ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը, քվեարկելով Փաշինյանի օգտին, հանձնել են իրենց երկիրը. Միրզայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

polit.info-ն գրում է, որ անհնար է հասկանալ, թե Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ ինչպես են ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։

Մեկնաբանելով առկա իրավիճակը` քաղաքագետ Գևորգ Միրզայանը մեջբերել է ռուս լրագրող Դմիտրի Օլշանսկու կարծիքը. «Հայերը հոգնել են հայ լինելուց: Նրանք հոգնել են լինել  «փոքր, բայց հպարտ» առանձնահատուկ ժողովուրդ  իրենց չճանաչված Ղարաբաղով, լեռնային արոտավայրերով և հին քարերով, որոնց համար պետք է սպանել կամ սպանվել: Նրանք արդեն պատերազմ, քար ու արոտ չեն ուզում: Նրանք ուզում են գնալ այնտեղ, որտեղ կա ինստագրամ, Մակրոն և Քիմ Քարդաշյան», - լրագրողի խոսքն է մեջբերել Միրզայանը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Փաշինյանին ընդդիմադիր ընտրողների պասիվությունը կարելի է բացատրել միայն «անտարբերությամբ»: Այդ մարդկանց այլևս չի հետաքրքրում, թե ինչ է սպասում իրենց երկրի ապագային, քանի որ նրանք կենտրոնացած են Հայաստանի մեծ անցյալի վրա և վաղուց կորցված Արևմտյան Հայաստանի երազների մեջ են: Եվ այդ հայերն իրենց երկրի ներկա տարածքն ընկալում են միայն որպես «կենտրոնական գրասենյակ», որտեղից միշտ էլ կարելի է մեկնել Ռուսաստան կամ Ֆրանսիա:

«Իհարկե, թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները և նրանց ռուսական աջակիցները հավաստիացնում են, որ հայերն ընտրել են խաղաղությունը և «սառնարան»-ը: Որ հիմա Ղարաբաղը հանձնելուց և Փաշինյանի վերընտրվելուց հետո, Հայաստանը կարող է նորմալ առևտրատնտեսական կապեր հաստատել հարևանների հետ և բարգավաճել: Սակայն նրանք մոռանում են նշել, թե ինչպես են Սյունիքում գտնվող ադրբեջանական զորքերը համապատասխանում խաղաղությանը», - գրել է Միրզայանը:

Այժմ, ըստ նրա պարզ է, թե ինչ կլինի հետո: Անկարան և Բաքուն կօգտվեն Երևանի թուլությունից և կանգ չեն առնի, քանի դեռ վերջապես ծնկի չեն բերի Հայաստանին. կգրավեն հայկական տարածքներ, ինչպես նաև կդադարեցվեն ցանկացած խոսակցություններ Հայոց ցեղասպանության մասին: Եվ դրանում Փաշինյանը նրանց կօգնի ներսից անելով այն ամենը, ինչ իրենից պահանջվում է, միևնույն ժամանակ, ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների սրմանը: Եզրափակելով Միրզայանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը լռում այս իրավիճակում, և ինչո՞ւ է Մոսկվան ճանաչել ընտրությունները:

«Պատասխանը շատ պարզ է: Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան իրենք հայերն են: Եթե ​​Հայաստանի քաղաքացիները կողմ են քվեարկել Փաշինյանին (ընտրատեղամասերում կամ տանը մնալը), եթե նրանք հանուն ինստագրամի և Քարդաշյանի հրաժարվել են պայքարել հայոց պետականության համար, եթե խորապես թքած ունեն իրենց երկրի վրա, ապա ինչպե՞ս կարող է Ռուսաստանը օգնել այս իրավիճակում: Հայերը կատարել են իրենց ընտրությունը. նրանք հրաժարվել են ինչպես քաղաքական ազգի կարգավիճակից, այնպես էլ Հայաստանի պետականության ապագայից: Եվ հիմա նրանց կարելի է միայն խղճալ», - եզրափակել է Միրզայանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular