ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը բանակցություններից առաջ քանդում է ԱԳՆ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր իշխանության ընթացքում Նիկոլ Փաշինյանը ջախջախել է պետական համակարգը, բազմաթիվ գերատեսչություններ հայտնվել են պարապուրդի և լճացման ճիրաններում, սակայն այն, ինչ կատարվում է առանցքային գերատեսչություններից մեկում՝ Արտաքին գործերի նախարարությունում, չի տեղավորվում ողջամիտ տրամաբանության սահմաններում։ Հատկապես այսօր, երբ ընտրություններից հետո Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվացրել են իրենց ջանքերը՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու հարցում, ԱԳՆ-ի վիճակը ողբերգական է թվում։ Մեկ ամիս է՝ ինչ հրաժարական է տվել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Դիմումներ են գրել նաև նրա երեք տեղակալները, իսկ չորրորդ տեղակալին իր կամքին հակառակ պարտադրում են կատարել նախարարի պարտականությունները։ Դիվանագիտական կորպուսում նոր հրաժարականներ են սպասվում, կադրային դիվանագետները ոչ միայն պաշտոն չեն ուզում ստանձնել, այլև մեծ մասը մտադիր է դիմում գրել և հեռանալ՝ Փաշինյանի հետ աշխատանքը ամոթաբեր համարելով։

Այս պայմաններում մամուլում շրջանառվում է երկու անուն, թե ովքեր կարող են զբաղեցնել ԱԳ նոր նախարարի պաշտոնը։ Երկուսն էլ իրենց վստահված ոլորտները հիմնովին ձախողած, Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծած, «Սորոսի գրասենյակի» հետ սերտ առնչություն ունեցող անձինք են։ Որպես նախարարի թեկնածուներ շրջանառվում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անունները։ Գրիգորյանը տևական ժամանակ ջանքեր է գործադրել փչացնել ՌԴ հետ հարաբերությունները։ Իսկ Ռուբինյանն ընդհանրապես, հայկական քաղաքական դաշտում հայտնի է որպես փորձառությունից զուրկ, «կնոպկա շփոթող» գործիչ։ Այս անձանցից որևէ մեկի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում վերջնականապես կաթվածահար կանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, նոր խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, ի վերջո, ՀՀ-ն կդառնա ծաղրի առարկա։ Դավաճանությունը հո պոզով-պոչով չի լինո՞ւմ։

Վարդան Բեգլարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular