ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվանի բժիշկը՝ Նիկոլ Փաշինյանի անսանձ վրեժխնդրության թիրախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան հասարակությունն այս օրերին ալեկոծվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական հետապնդման գործով։ Չարչյանին նախօրեին սրտի տագնապով տեղափոխել են հիվանդանոց, նախքան դատարանը կբավարարեր նրան կալանավորելու միջնորդությունը։ Հարյուրավոր մարդիկ մասնակցում են հօգուտ Արմեն Չարչյանի կազմակերպվող բողոքի ակցիաներին, նրան ազատելու պահանջներ են հնչում սոցիալական ցանցերում, բժշկական հանրության, անվանի անձանց, Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից։ Ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը նման կերպ վարվում անվանի բժշկի, հարյուրավոր մարդկանց փրկած, անբիծ կենսագրություն ունեցող մարդու նկատմամբ։ Պատասխանը պարզ է․․․

Իշխանությանն ամենախիստը քննադատող «Հայաստան» դաշինքում բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ կան, մարդիկ, որոնց դեմ քրեական գործ հարուցելը բարդություն չի ներկայացնում, շատերի դեմ այս պահին էլ քրեական գործեր կան։ Սակայն այդ քրգործերը չեն կարող ունենալ հանրային այն արձագանքը, որը եղավ Արմեն Չարչյանի դեպքում։ Այսկերպ, մանրախնդիր իշխանավորները փորձում են ահաբեկել ընդդիմախոսներին, ասել՝ «եթե նման անբիծ մարդուն ենք հետապնդում, յուրաքանչյուրիդ էլ կարող ենք հետապնդել»։ Եթե այսօր մեր հանրությունն իր բողոքի ձայնը չբարձրացնի Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների դեմ, ապագայում նորանոր արմենչարչյաններ կհայտնվեն նրա թիրախում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով կհամարձակվի թթու խոսք ասել «Քաղաքացիական պայմանագրի» «վոժդի» հասցեին։

Նիկոլայ Գրիգորյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular