ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նախագահի պաշտոնը՝ ամենամեծ կռվախնձորը. ով որտեղ կհայտնվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անորոշ իրավիճակ է։

 

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ այս շրջանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է թիմի ներկայացուցիչների հետ, սակայն ոչ մեկին ոչինչ չի խոստանում։

Այսինքն՝ նույնիսկ թեկնածուները չգիտեն՝ իրենք որտեղ կլինեն՝ գործադիրում, օրենսդիրում, թե առհասարակ կզբաղվեն կուսակցական աշխատանքներով։
Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականների շրջանում կատաղի պայքար է սկսվել ԱԺ նախագահի պաշտոնի համար։ Այս պաշտոնի հավակնորդներն են Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը եւ Ալեն Սիմոնյանը, նրանք երեքն էլ համարում են, որ ամենարժանի թեկնածուն են ԱԺ խոսնակ լինելու, ամենաշատն են «վիզ դրել» կուսակցության հաղթանակի համար, բազմաթիվ հարվածներ իրենց վրա վերցրել, քննադատության թիրախ դարձել։

Բնականաբար, պայքարը ընթանում է ոչ միայն սեփական արժանիքները գերագնահատելու, այլեւ դիմացինին թերագնահատելու, նրա «ոտքի տակը» փորելու ինտենսիվ աշխատանքներով։

Հայտնի է միայն, որ ՔՊ ներկայացրած ցուցակից բազմաթիվ մարդիկ դուրս կգան, աշխատանքի կանցնեն գործադիրում։
Միեւնույն ժամանակ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի ցանկանում կառավարության կաբինետը արմատական փոփոխությունների ենթարկել։

Նրա պաշտոնավարման ընթացքում առանց այդ էլ կադրային փոփոխությունների պակաս չկար, առաջին դեմքերը հաճախ փոխվում էին մի քանի ամիսը մեկ հաճախականությամբ, կառույցների ինստիտուցիոնալ հիշողությունը պարզապես խաթարվում էր։ Հետեւաբար՝ Փաշինյանը կարծում է, որ քանի որ կադրային մեծ հնարավորություններ չունի, ամեն մեկին էլ չի կարող վստահել, պետք է բավարարվել նրանով, ինչ կա՝ փորձված թանը անփորձ մածունից լավ է կարգախոսով։

Ամենայն հավանականությամբ, Ավինյանը կշարունակի փոխվարչապետ լինել, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մի քանի օր է ֆեյսբուքում ինտենսիվ գրառումներ է անում ղեկավարի աչքը մտնելու համար՝ մեկ ՄԻՊ-ին է քննադատում, մեկ ընդդիմադիրներին ձայն տվողներին անվանում «ինտելեկտուալ ապուշ»։

Նա ամեն ինչ անում է համակարգ վերադառնալու համար, մնում է հասկանալ՝ կգնահատի այս «ծառայությունները» Փաշինյանը, թե ոչ։
Եթե Սուրեն Պապիկյանը չհաղթի ԱԺ նախագահ դառնալու մարտում, ապա նա հավանաբար կդառնա փոխվարչապետ, իսկ արդեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար կդառնա Ռոմանոս Պետրոսյանը։ Այս «ռակիրովկան» ավելի վաղ եւս քննարկվել է, այնպես որ նոր բան չկա։

Կառավարության կաբինետի ձեւավորումը մեծապես կախված է նաեւ, թե արտախորհրդարանական ուժերի հետ բանակցությունները ինչ արդյունքներ են տվել, հավանաբար այդ ուժերից ոմանց մենք կտեսնենք տարբեր պաշտոններում։ Արդեն իսկ լուրեր կան Սամվել Բաբայանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելու մասին, վերջին օրերին տարածված հայտնի տեսանյութը Շուշիի պաշտպանության մասին հենց այդ նպատակն է հետապնդում, փորձում են Սամվել Բաբայանի վարկանիշը բարձրացնել։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպես պետք է պաշտպանության գերատեսչության ղեկավար նշանակվի մեկը, ով Հայաստանի ռազմավարական դաշնակցի ՌԴ-ի մոտ անցանկալի անձ է, նրա մուտքը այդ երկիր արգելափակված է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular