Պատմության այս օրը (հունիսի 26)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օր, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Զինված ուժերի օր, Բելոռուսիա՝ Դատախազության աշխատողների օր, Մադագասկար՝ Անկախության օր, Ռումինիա՝ Ազգային դրոշի օր, ՀԱՀ՝ Հարավային Աֆրիկայի ազատության պայքարի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1861 – ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի զոհ դարձած Գրիգոր Զոհրապը։
1889 - ծնվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:
1902 - վախճանվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը։
1974 - Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
1998 - վախճանվել է հայ դասական գրող Սերո Խանզադյանը:
1999 - վախճանվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը:
2000 – բացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։
2005 - սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:
2006 - ձերբակալվել է Երևանում և Լոս Անջելեսում տպագրվող «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա Արման Բաբաջանյանը՝ փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով:
2007 - խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նոր կառավարության 2007֊-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը:
2010 - Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը բացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են 300-ից ավելի պատվիրակներ:
2014 - Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի:
2017 - ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընդունած հռչակագրում նշվել է, որ առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության:
2018 - Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջել են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետը այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1243– Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախել են սելջուկ-թուրքերին։
1541-վախճանվել է իսպանացի կոնկիսկադոր ֆրանցիսկո Պիսարրոն:
1694-ծնվել է շվեդ քիմիկոս և միներալոլոգ Գեորգ Բրանդը՝ կոբալտի հայտնաբերողը:
1810-վախճանվել է օդապարիկի հայտնագործող Ժոզեֆ-Միշել Մոնգելֆյեն:
1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոշորագույն խոլերայի էպիդեմիա, որը խլել է 4,7 հազար մարդու կյանք:
1866-ծնվել է անգլիացի եգիպտոլոգ, Թութանհամոնի դամբարանը հայտնագործած արշավախմբի ղեկավար Ջորջ Հերբերտ Կարնարվոնը:
1896-ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բացվել է աշխարհում առաջին անգամ ստեղծված մշտական գործող կինոթատրոնը:
1925– կայացել է Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։
1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՄԿԿ Քաղխորհուրդը գողտնի որոշում է կայացրել Լենինի մարմինը տեղափոխել Տյումեն:
1945– Սան-Ֆրանցիսկոյում 50 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը։
1960-Մադագասկարը հայտարարել է իր անկախությունը:
1963-ծնվել է ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Միխաիլ Խոդորկովսկին:
1976-մարտարվեստների գծով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը Մուհամեդ Ալիի և ճապոնացի Ինոկիի միջև ավարտվել է ոչ ոքի:
1997-հիմնադրվել է Կասպերսկու հակավիրուսային լաբորատորիան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը