ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություն կանեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Ադրբեջանի նախագահի հրամանով` երեք եղբայրական երկրները (Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան,–խմբ․) համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Որոշումն արդեն ընդունված է»,-ասել է Հասանովը «Ռեալ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հայտնել է, որ երեք երկրների հատուկ նշանակության զորքերի զորավարժությունները սպասվում են սեպտեմբերին։

Զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերը գտնվում են Ադրբեջանում: Հասանովի խոսքով՝ նրանք գնահատում են զորավարժության տարածքը, բարձր են գնահատում ադրբեջանցիների պատրաստվածությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular