ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին մեղադրել են ընտրությունները կեղծելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politnavigator.net-ը գրում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության շահած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Այս մասին Radio Aurora-ի եթերում հայտարարել է իրանագետ-քաղաքագետ Կարինե Գևորգյանը:

 «Ես չեմ կարող լռել, քանի որ ցանկացած դեպքում զարմանալի է Հայաստանի մեծ բնակավայրերում և քաղաքներում ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրականության և տեսախցիկների անջատումը: Բացի դա կան դեպքեր, երբ գյուղապետերը զարմացել են իրենց գյուղերում Փաշինյանին կողմ քվեարկողների թվից, որը գերազանցել է անգամ գյուղի ամբողջ բնակչությանը՝ ներառյալ նորածիններին և հիվանդ տարեց մարդկանց: Այսինքն նման դեպքերը առկա են», - ասել է Գևորգյանը:

Նրան զարմացրել է նաև Ռուսաստանի և նրան առնչվող ինտեգրացիոն կառույցները պասիվ դիրքորոշումը:

«Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից դիտորդական առաքելությունները շտապել են ընտրությունները կայացած ճանաչել, իսկ Փաշինյանի հաղթանակը համոզիչ: Եվ սա, պետք է ասել, որ բավականին ծանր ազդեցություն է ունեցել Հայաստանի սթափ մտածող այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն ռուսամետություն, հասկանում են սեփական պետության կարիքները, և գիտեն, թե ումից է կախված հայկական պետության ճակատագիրը», - ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով` ռուս դիվանագետներն անհրաժեշտ չեն համարել գոնե բանավոր շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր միշտ կանխել են հակառուսական սադրանքները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular