ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սատանովսկին մեկնաբանել է Փաշինյանի վերընտրվելը. «ԱՄՆ-ի դեսպանատունը աշխատել է հինգ ու խաչի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

u-f.ru-ն գրում է, որ Հայաստանի ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը: Նրա օգտին քվեարկողներն ավելի համերաշխ են եղել, քան մրցակիցների: Կամ էլ իրենց կառավարման տարիների ընթացքում մրցակիցները այնքան են զզվեցրել  ընտրողներին, որ նրանք քվեարկել են ոչ իրենց օգտին: Դե հիմա գնա ու պարզիր: Բայց Փաշինյանը կրկին երկրի գլխին է: Այսպիսով, Երևանում Ամերիկյան դեսպանատունը ստանում է «5», իսկ Պետդեպարտամենտն ընդհանրապես «5+»: Հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին իր Telegram ալիքում այսպես է մեկնաբանել  Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքները:

«Եվ դարձյալ «իրենց մարդ»-ն է երկրի գլխին. նրան ոչինչ չխանգարեց կրկին դառնալ Հայաստանի ղեկավար, և, ըստ երեւույթին, չէր կարող խանգարել», - գրել է քաղաքագետը:

Սատանովսկին թվարկել է Փաշինյանի «հաղթանակները» որպես Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար. դա և՛ ռազմական պարտություն է Ղարաբաղում, և՛ հսկայական կորուստներ այնտեղ՝ ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ամենի մեղքը բացառապես Փաշինյանինն է: Ի վերջո, նա համառորեն մերժել է իրավիճակը նորմալացնելու և ռազմական բախումներից դուրս գալու Մոսկվայի բոլոր առաջարկները, որոնք շատ ավելի ձեռնտու են եղել Հայաստանին, քան այն, ինչին ի վերջո համաձայնվել է Փաշինյանը: Չի անհանգստացել ո՛չ Անկարայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումը, ո՛չ Հաղթանակի շքերթը Բաքվում, ո՛չ Շուշայի համաձայնագիրը Բաքվի և Անկարայի միջև: Կարևոր չէ, այդ ամենը նրան չի խանգարել հաղթել ընտրություններում:

«Աշխարհում քչերն են, բացի Ռուսաստանից, հետաքրքրված Հայաստանով, և Փաշինյանի հարաբերությունները Մոսկվայի հետ  բարդ են, և դժվար թե հետագայում դրանք ավելի հստակ դառնան», - ասել է Սատանովսկին:

Քաղաքագետը նաև նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները հավերժ չեն, և առհասարակ ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք հավերժ չէ այս աշխարհում:

«Քանի դեռ Պուտինը, Շոյգուն և Գերասիմովը զբաղեցնում են իրենց պաշտոնները, լավ է: Քանի դեռ Իլհամ Ալիևն է Ադրբեջանի նախագահ, ոչինչ: Նա գոնե ինչ-որ կերպ փորձում է մանևրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, բայց վերջին տարիներին Անկարայի ազդեցությունը Բաքվում շատ ավելի մեծ է, քան Մոսկվայի ազդեցությունը: Առանց Ռուսաստանի, Ղարաբաղում հայկական ներկայությունից ոչինչ չի մնա: Եթե ​​Էրդողանը դա ցանկանա, ապա նա նույնպես Ստեփանակերտը կվերցնի, անգամ նույնիսկ Երևանը: Հետաքրքիր է. իսկ ինչպե՞ս է Փաշինյանը կանխելու դա...», - գրել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular