ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները առաջինն են շրջանցում սահմանադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի տվյալներով անցած շաբաթ բոլոր պետական գերատեսչություններում և վարչություններում, նախարարներն ու վարչության պետերը հանդիպել են իրենց աշխատակիցներին և հրահանգել են, որ աշխատակիցները պետք է լինեն իշխանության հետ, համապատասխանաբար կիսեն նրանց քաղաքական հայացքները կամ եթե չեն կիսում իշխանությունների քաղաքական հայացքները, պետք է լքեն համակարգը։

Տեսչական մարմինները աշխատակիցներին և քաղծառայողներին տեղեկացրել են, որ բոլորի սոցիալական ցանցերը լուրջ վերահսկողության տակ է և իրենք տեղեկացված են բոլորի գրառումների բովանդակություններից և կատարած հավանումներից։ Այնուհետև ևս մեկ անգամ զգուշացրել են, որ իրենք հետևողականորեն հետևելու են իրենց առաջադրած կարգուկանոնին և նրանք ովքեր այդ հրահանգներին չեն պատրաստվում պահպանել` սեփական դիմումի համաձայն կարող են լքել համակարգը։

Այս հրահանգավորումը ապացույցն է այն բանի, որ այսօրվա իշխանությունները կամ անտեղյակ են քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքներից կամ էլ շրջանցում են մայր օրենքը։ Իրենց այս հրահանգով իշխանությունները թույլ են տալիս քաղաքացիական ծառայության մասին օրենքի կոպտագույն խախտում, քանի որ մարդիկ պարտավոր չեն իրենց քաղաքական հայացքները համաձայնեցնեն իշխանության կամ իրենց ղեկավարության հետ։ Եվ քաղաքական հայացքների համար` մարդուն իրավունք չունեն ազատելու աշխատանքից։ Եվ չնայած այդ հրահանգին աշխատակիցներից ոչ-ոք դեռ դիմում չի գրել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular