ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորում մի քանի տների հրդեհի փաստի առթիվ քրգործ է հարուցվել. Բացառիկ տեսանյութ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում  բնակարանների հրդեհվելու  դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել եւ ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները եւ գույքը, որի հետեւանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաեւ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հասցրեցի միայն 7-օրական երեխային դուրս բերել. Վանաձորում հարեւա՞նն է հրկիզել 5 տները (ֆոտո)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular